Նպատակ՝ զարգացնել մանր մոտորիկան, ձեռքերի համակարգված շարժումները։

Ժամկետ՝ հոկտեմբեր ամիս

Մասնակիցներ՝ Արևմտյան և Հյուսիսային դպրոցների 5 տարեկանների խումբ։

Ընթացք՝ խմբերով իրականացնում ենք մատների նուրբ շարժունակությունը ապահովող գործունեություններ։

Հատիկեղենի տեղափոխում գդալներով, մատներով։

Աշխատանք ատամնաչոփիկներով։

Ինքնակպչուն ժապավեններով խաղ։

Թելի կծիկներով խաղ։

Կոճակներով, կոճգամներով, ամրակներով, մանր առարկաներով խաղեր։

Արդյունքում՝ սաների մոտ առավել լավ կստացվի աշխատել փոքրիկ առարկաներով, կդառնան ավելի կենտրոնացած, համբերատար, մատների շարժումները՝ ճկուն։