Նպատակը- Հիշողության մարզում:

Անհրաժեշտ պարագաներ- Գունավոր թղթեր, մարկերներ, թել:

Ընթացքը- Նախապես յուրաքանչյուր սովորողի պարանոցից կախվում է բառաքարտը: Սովորողը կարդում է բառը, մտապահում, հետո խառը հաջորդականությամբ նստում են: Վարողը կարդում է նախադասությունը մի քանի անգամ: Սովորողները պետք է մտապահեն այն և շարվեն կողք կողքի այնպիսի հաջորդականությամբ, որ ստացվի նույն նախադասությունը: